ԿարևորՀասարակություն

Սերգեյ Միրոնովը Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում է

Երեւանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը լքել է Հայաստանը եւ այժմ գտնվում է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում, գրում է Ռիա նովոստին:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Երեւանի օդանավակայանում ձերբակալվել էր ռուսաստանցի Սերգեյ Միրոնովը, որի նկատմամբ ԱՄՆ հարցմամբ միջազգային հետախուզություն է հայտարարված: Ամերիկյան իշխանությունները ՏՏ ոլորտի մասնագետին կասկածում են զենքի առեւտրի մեջ:

Կենտրոն ու Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 29-ին մերժել էր Սերգեյ Միրոնովին կալանավորելու մասին ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությունը:

Back to top button