Միջազգային

Բեռլինն ու Փարիզը կողմ են ռուսական պատժամիջոցները չեղյալ հայտարարել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ խիստ  շահագրգիռ է, որպեսզի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն՝ դա պայմանավորվելով Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնությունների կատարմամբ: Ելույթ ունենալով Շվերինում քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառմանը` Մերկելը խստիվ քննադատել է Մոսկվայի գործողություններն Ուկրաինայում: Նա շեշտել է, որ ոչ ոքի չի թույլատրվում Եվրոպայում անպատիժ վերաձևել սահմանները: Մերկելը նշել է, որ ապշած էր, երբ առաջին ռուսական տանկը հատեց Ուկրաինայի սահմանը:

Դաշնային կանցլերը միաժամանակ ընդգծել է, որ  պատժամիջոցների չեղարկումը բխում է ինչպես ՌԴ, այնպես էլ Գերմանիայի շահերից: «Մենք շահագրգիռ ենք, որպեսզի  պատժամիջոցները չառարկվեն»,-ասել է նա` հավելելով, որ այն պահից, երբ առաջընթաց լինի Մինսկի համաձայնությունների կատարման գործում, պատժամիջոցները կսեղմվեն:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր նույնպես անդրադարձել է հակառուսական պատժամիջոցներին՝ նշելով, որ դրանց չեղարկումը բխում է ընդհանուր շահերից: «Ուկրաինական ճգնաժամն ազդեցություն ունեցավ եվրոպական երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Իմ կարծիքով` այդ փաստը վնաս է հասցնում բոլոր կողմերին, մասնավորապես՝ համատեղ տնտեսական նախագծերին, ուստի մենք շահագրգիռ ենք հնարավորինս շուտ գտնելու լավագույն ելքը ստեղծված իրավիճակից»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ:

Back to top button