Միջազգային

Պորտուգալիայի նախկին վարչապետը առաջատար է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների երրորդ փուլում

Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը առաջատար է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների երրորդ փուլում, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ երրորդ փուլում Գուտերիշը ստացել է 11 ձայն, 3-ը դեմ են եղել: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ մեկ անդամ ձեռնպահ է մնացել:

Իր հերթին, ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որի լիազորությունները կավարտվեն 2017 թվականի հունվարի 1-ին, հայտարարել է, որ գլխավոր քարտուղարի դերում կցանկանար կնոջ տեսնել:

Back to top button