Միջազգային

Պուտինը Թուրքիա չի մեկնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Թուրքիա՝ Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական խաղին Անթալիայի մարզադաշտից հետևելու նպատակով`հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը մեր հավաքականին կերկպագի հեռվից»,- Իզվեստիա պարբերականի փոխանցմամբ` ասել է Պեսկովը: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները նշել էին, որ Պուտինը Թուրքիա կժամանի օգոստոսի 31-ին:

Back to top button