Հասարակություն

Շառլ Ազնավուրը կոչը՝ «Ավրորա» մրցանակին առաջադրել մերօրյա հերոսների թեկնածությունը

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչ է անում առաջադրել մերօրյա հերոսների թեկնածությունը «Ավրորա» մարդասիրական  2017 թ․ մրցանակին, տեղեկանում ենք մրցանակի  ֆեյսբուքյան էջից:

«Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։

Նշենք, որ թեկնածուների առաջադրումները սկսվել է հունիսի 1-ից, կշարունակվի  մինչև սեպտեմբերի 9-ը:

Back to top button