Հասարակություն

Արցախում ավարտվել է ԵԿՄ ուխտագնացությունը

satikisahakyan
Արցախում ավարտվել է ԵԿՄ ուխտագնացությունը, որին մասնակցում էին հարյուրավոր երկրապահներ:  Կազմակերպված տոնակատարությանը մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Ուխտագնացության ընթացքում կամավորականները կրկին եղել են դիրքերում, հանդիպել զինվորներին, որոնց հետ ծանոթացել են ապրիլյան պատերազմի ընթացքում: Մատաղաիսի զորամասում  ԵԿՄ հուշամեդալներ ու պատվոգրեր են հանձնվել մի շարք զինվորականների:

 

           

Ապրիլյան պատերազմից երկու ամիս անց դիրքերից իջած երկրապահները կրկին, երկու ամիս հետո,  Արցախում էին, այս անգամ առանց զենքի: Նրանք վերհիշում էին անկախության տարիներին իրենց անցած մարտական ուղին, ընկերներին, ձեռք բերած  հաղթանակները: Ազատագրած հողում մեծ  ոգևորություն կա, ձգողականության մեծ ուժ: Երկրապահներն անցել էին  այն բնակավայրերով ու դիրքերով, որտեղ կռվել էին, որտեղ զոհվել էին իրենց ընկերները, ծաղիկներ խոնարհել զոհվածների հուշարաններին ու  հարգել նրանց  հիշատակը:  Արարատի երկրեպահ կամավորական Ազատ Սարգսյանն ուրախ էր արցախյան հողում  հանդիպելու նրանց, ում հետ մարտական ուղի էր անցել.<<Մենք վերապրում ենք անցածը, հարգում մեր զոհվածների հիշատակը, ուրախանում մեկս-մյուսին տեսնելով>>:

<<Մենք մի ամգամ ենք երդվել 1989թվականին, որ տեր ենք կանգնելու մեր հայրենիքին, և երդմանը համաձայն այս տարի ապրիլին 3-ին արդեն Հադրութում էինք, իսկ 4-ին դիրքերում>>, -ասում է ԵԿՄ  Արարատի տարածքային բաժանմունքի նախագահ Մանվել Սիրականյանը, ում միակ որդին նույնպես ծառայել է Արցախում՝ Ասկերանի պաշտպանական դիրքերում: << Մեր ստեղծած բանակում պետք է ծառայեն մեր որդիները, մենք տեր ենք մեր ազատագրված հողերին>>:

Պատանի երկրապահները տիրապետում են զինվորական կարգապահության կանոններին, ունեն որոշակի հմտություններ: Արմավիրի վաշտից Մասիս Խաչատրյանը մեկ տարի հետո  մեկնելու է բանակ, որոշել է սպա դառնալ:<<Արդեն ինը տարի երկրապահի շարքերում եմ, ամեն ինչ սովորել եմ և պատրաստի բանակ եմ գնալու>>:

Պատանի երկրապահների մեջ քիչ չեն աղջիկները: Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղից  15-ամյա Անին  նույնպես երկրապահի շարքերում է: Խաչիկը սահմանամերձ բնակավայր է, գյուղում գրեթե բոլորը պայմանագրային զինծառայող են, Անիի  հայրը՝ նույնպես:  Խաչիկ գյուղի պատանի երկրապահների ակումբ  է  հաճախում 32 աշակերտ: <<Ես սիրում եմ զինվորականի գործը, հարգում՝ երկրապահներին, այս պատճառով էլ հիմա այստեղ եմ>>,-ասաց պատանի երկրապահ Անին:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը երկրապահ կամավորականների հետ  եղավ Մարտակերտի, Հադրութի տարածքի գյուղերում, հանդիպեց մարտական ընկերներին: Յուրաքանյուր համայնք պատերազմի տարիներին իր պատմությունն է կերտել:  Արցախյան ազատագրական պայքարում Քյուրաթաղում կամ Դուդուկչիում գերեվարվել էր  գեներալըը,   հիշում է. <<Այս գյուղում եմ գերի ընկել, տեղի տներից մեկում կա իմ չիգանկեն, ինձ մերկ կանգնացրել են ու կրակել վրաս: 13 հոգի էինք՝ 5-ը տեղացի, 8-ը  հայաստանցի, Իմ կոտրվածքները շատ էին, ինձ տեղափոխել են Խոջալու, հետո  Ստեփանակերտ: Տեղացիների օգնությամբ մի քանիսս կարողացանք փախնել, մյուսները ինն ամիս 15 օր մնացել էին  բերդերում,  տարել էին Բաքու, Շուշի, դատել  էին,  հետո Վրաստանով բերել  Հայաստան:  Նազիկն էր մի 15-20  օր մնացել  էր Շուշվա բերդում,  մենք կարողացանք մի քանիսին հանել այնտեղից >>:

Պատերազմ անցած զինվորների ուղխտագնացությունն ավարտվեց Շուշիում մեծ տոնակատարությամբ, որին մասնակցում էին Արցախի թեմի առաջնորդ տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու պաշտոնատար այլ անձինք:

Back to top button