Միջազգային

Այսօր Իտալիայում սուգ է հայտարարված

sug-italiaԻտալիայի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 281-ի, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով RAI News 24-ին։

Ստորգետնյա ցնցումներից տուժած Մարկե շրջանում այլևս չեն մնացել անհետ կորած համարվող մարդիկ։ Ամատիչե քաղաքում փրկարարները շարունակում են 15 մարդկանց որոնումները, որոնց ճակատագիրն անհայտ է մնում։

Այսօր Իտալիայում սուգ է հայտարարված։ Բոլոր պետական հաստատությունների դրոշները կիջեցվեն։

Ասկոլի-Պիչենո քաղաքում տեղի կունենան ողբերգության առաջին զոհերի հուղարկավորությունները։

Back to top button