Միջազգային

Զիջրեում զոհերի թիվը հասել է 8- ի

լուսանկարը՝ DPA- ի

Թուրքիայի հարավ- արեւելքում՝ Ջիզրե քաղաքի ոստիկանության բաժանմունքի մոտ այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ոստիկանության 8 աշխատակից, տուժել է առնվազն 45 մարդ, շենքն զգալիորեն ավերվել է՝ հայտնում է CNN Turk- ը։

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 12 մեքենա, նաեւ վիրավորներին տեղափոխելու համար օգտագործվել է երկու ուղղաթիռ։

Ջիզրե քաղաքը գտնվում է Սիրիային եւ Իրաքին սահմանակից Շիրնակ նահանգում։ 1915- ի Հայոց ցեղասպանությունից հետո այստեղ հիմնականում բնակվում են քրդեր։ Տեղի քրդական ընդհատակյա շարժումներին են թուրքական իշխանությունները մեղադրում նման գործողությունները կազմակերպելու մեջ։

Back to top button