Միջազգային

Փրկարարները փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 238 մարդու

Իտալիայի կենտրոնական մասում լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի գոտում որոնողա-փրկարարական գործողություն իրականացնող փրկարարները փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 238 մարդու: Այս մասին Հռոմում անցկացված ճեպազրույցում հայտնել է Իտալիայի քաղպաշտպանության ծառայության ներկայացուցիչ Իմակոլատա Պոստիլիոնեն՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Նրա խոսքով՝ 215 մարդու փրկել են Իտալիայի ազգային հրշեջ ծառայության աշխատակիցները, ևս 23 ողջ մնացածների շենքերի փլատակների տակից դուրս են բերել Իտալիայի ալպինիստական ակումբի փրկարար ծառայության կամավորները:

Վերջին տվյալներով՝ տարերային աղետի զոհ է դարձել 268 մարդ։

Back to top button