Հասարակություն

Սպասվում է կարճատեւ անձրեւ

Օգոստոսի 26-28-ը` երեկոյան ժամերին, հանրապետության առավելապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավային` 2-7 մ/վ արագությամբ:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդմամբ՝ օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝ 26-28-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Back to top button