Հասարակություն

ՀՀ ԱՆ ՔԿՀ–ներում ստացիոնար բուժօգնություն է ստացել 596 դատապարտյալ

2016 թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 596 դատապարտյալներ և կալանավորված անձինք, ստոմատոլոգիական բուժօգնությունից օգտվել են 2286-ը, գրանցվել է ամբուլատոր բուժօգնության 47314 դեպք: Կատարվել են 3272 ֆլյուրոգրաֆիկ, բազմաթիվ ռենտգենոգրաֆիկ և լաբորատոր հետազոտություններ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 192 անձ, որից շտապ կարգով` 54-ը:

Առողջապահական մարմինների բուժհիմնարկներ հետազոտման նպատակով ուղեգրվել են 434 հիվանդներ, որոնցից 172-ը` ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված պետական պատվերի ուղեգրերով, իսկ բուժման նպատակով` 133-ը, որոնցից պետպատվերի շրջանակներում բուժվել է 54 հիվանդ: Կատարվել են բազմաթիվ պլանային և հրատապ  վիրահատություններ, որոնցից 69-ը` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 4 անձ:

Back to top button