Քաղաքական

ԿԸՀ-ն գրանցել է Արայիկ Խանդոյանի թեկնածությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում:

Նշենք, որ Արայիկ Խանդոյանի մրցակիցներն են գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցան Նորայր Հակոբյանը և նրա եղբայր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Հակոբյանը, ով Խանդոյանի գրանցվելուն պես, ինչպես նախապես հայտարարել էր, հանել է թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Ծաղկահովիտ համայնքում ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին:

Back to top button