Քաղաքական

Հովսեփ Խուրշուդյանն ազատ արձակվեց՝ գրավի դիմաց

xurshudyan4Նախօրեին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 1 մլն դրամի գրավի դիմաց, ազատ է արձակվել «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ Խուրշուդյանը  դատապարտվել էր երկամսյա կալանքի: Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների հրահրման մեջ:

Ավելի վաղ դատարանը մերժել էր Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Back to top button