ՀասարակությունՔաղաքական

Հրանտ Դինքի գործը քննած դատախազը ներկայացրել է իր պատկերացումները

Հրանտ Դինքի սպանության գործը քննած դատախազ Մուամմար Աքքաշն ուսումնասիրելով 2007թ.-ին տեղի ունեցած սպանության մեջ մի քանի պաշտոնյաների ունեցած դերը՝ ներկայացրել է իր պատկերացումները սպանության հետևում կանգնած հանցավոր խմբավորման հիերարխիկ կառուցվածքի մասին, գրում է «Զաման»-ը։ Սա, ըստ Դինքի ընտանիքի փաստաբանների, շատ կարևոր զարգացում է։ Վերջերս Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության հրապարակած զեկույցում ներկայացվում է Դինքի մարդասպանների և Թուրքիայի զինված ուժերի մոբիլիզացիայի վարչության միջև եղած կապը։ Դատախազության բացահայտումներն արվել են երկու տարի տևած հետաքննության արդյունքում։

Հայ-թուրքական «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր Դինքը սպանվել էր դեռահասի կողմից՝ իր գրասենյակի առաջ՝ 2007թ.-ին։ Հենց սկզբից այն ցույց էր տրվում որպես ծայրահեղ ազգայնականության դրսևորում՝ երիտասարդի կողմից։ Հնգամյա դատավարության ընթացքում, սակայն, փաստաբաններն ու դատախազը կարողացել են հավաքել ավելի մեծ խմբի մասին ապացույցներ, որը, հնարավոր է, կապված է կառավարությանը ռազմական ճանապարհով տապալելու դավադրության հետ, ինչպիսին, օրինակ, «Էրգենեկոն» խմբավորումն է։ Փաստաբանները երկար ժամանակ բողոքում էին ժանդարմերիայի և ոստիկանության պաշտոնյաների ներգրավվածությունը թաքցնելուն ուղղված քայլերի դեմ։
Դատարանը, սակայն, հաստատեց, որ մարդասպանը գործել է միայնակ։ Վերջերս հրապարակված զեկույցում նաև ասվում էր, որ 2007թ.-ին Մալաթիայում երեք հրատարակիչների,Հրանտ Դինքի, ինչպես նաև 2006թ.-ին Տրապիզոնում կաթոլիկ քահանայի սպանությունները դավադրության մաս են եղել, որը մշակվել և իրականացվել է մոբիլիզացիայի վարչությունում։

Թողնել պատասխան

Back to top button