ԿարևորՀասարակություն

Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման

annamartikyan

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյան

Դատարանը հաստատված համարեց Պերմյակովին առաջադրված բոլոր հոդվածներով մեղադրանքները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:

Մասնավորապես, դատարանի վճռով միայն ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ հոդվածով Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Նշենք, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները դատավճռի հրապարակման ժամանակ նիստերի դահլիճում ներկա չէին:

Back to top button