Հասարակություն

Պատահար Եղվարդում. Ինչից է մահացել 45- ամյա տղամարդը

Օգոստոսի 19-ին, ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել բնակարանի վարձակալ՝ 1971 թ. ծնված Ռ. Մ.-ի դին:

Back to top button