Միջազգային

Fitch- ը Թուրքիայի տնտեսության վարկանիշը կայունից իջեցրել է բացասականի

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի տնտեսության երկարաժամկետ վարկանիշը կայունից իջեցրել է բացասականի՝ “BBB-“- ի։ Գործակալության մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ «հուլիսին չհաջողված խռովությունը հաստատում է քաղաքական կայունության մեծացած ռիսկը։ Իշխանությունները խռովության փորձին պատասխանում են այն մարդկանց «մաքրելով», որոնց մեղադրում են դրանում»։

Fitch- ի հայտարարության մեջ նշված է, որ երկրում աշխատանքից ազատված է 70 հազար պետծառայող։ «Քաղաքական անկայունությունը, ինչպես սպասվում է, ազդելու է տնտեսական ցուցանիշների վրա եւ արտահայտվելու է տնտեսական քաղաքականության համար ռիսկերով»։

Գործակալության վերլուծաբանները նաեւ ընդգծում են, որ հեղաշրջան փորձը բացասաբար է ազդել նաեւ երկրի անվտանգության վրա, որն իր հերթին 2016- ի առաջին կիսամյակում բերել է զբոսաշրջության 41% անկման։ «Ռուսաստանի հետ դիվանագիտական մերձեցումը այս ոլորտում կապահովի որոշակի աջակցություն, սակայն անվտանգության նկատելի բարելավման լիարժեք վերականգնումն անհնար է»։

Fitch- ը նաեւ նկատել է, որ քաղաքական անկայունության պահպանման կամ ավելի սրման պարագայում կարող է կրկին իջեցնել երկրի վարկանիշը, իսկ դրա վերակագնումը հնարավոր է միայն կայունության վերականգնման, անվտանգության ապահովման եւ տնտեսության դեֆիցիտի դեմ ուղղված կառուցվածքային բարեփոխումների պայմաններում։

Back to top button