Միջազգային

Այսօր Մարդասիրական օգնության համաշխարհային օրն է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը օգոստոսի 19-ը Մարդասիրական օգնության համաշխարհային օր է հայտարարել 2008 թվականի դեկտեմբերի 11-ի իր բանաձևով (A/RES/63/139)։ Մտցնելով այդ ամսաթիվն օրացույց՝ ՄԱԿ-ը նշանավորել է հանձնառությունը՝ բարձրացնելու հանրության իրազեկվածությունը ողջ աշխարհում մարդասիրական օգության ցուցաբերման գործունեության վերաբերյալ։

Օրվա սահմանումը հիշեցնում է նաև այդ ոլորտում միջազգային համագործակցության կարևորության մասին, ինչպես նաև հարգանք տարծում այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր աշխատել ու շարունակում է աշխատել այդ ոլորտում։

Մասնագետների կարծիքով՝ վերջին տասնամյակում նկատելիորեն բարձրացել է տարաբնույթ ճգնաժամերին ու աղետներին արագ և արդյունավետ արձագանքելու մարդասիրական հանրության ունակությունը։

Back to top button