Միջազգային

Սիրիական օդուժն առաջին անգամ ռմբակոծել է քրդական դիրքերը

Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմից ի վեր կառավարական ուժերն առաջին անգամ հարված են հասցրել Հասաքա քաղաքին, որի մի մասը վերահսկում են քրդական ինքնապաշտպանական ջոկատները։ Ավելի վաղ քաղաքում սիրիական բանակի եւ քրդական ուժերի միջեւ բախումներ էին տեղի ունեցել՝ հայտնում է Բի Բի Սի- ն։

Ռմբակոծության մասին հաղորդել են քրդերն ու իրավապաշտպանները։ Երկու ուժերի միջեւ բախումները շարունակվում են արդեն մի քանի օր։ Քրդերը Ասադի կողմնակիցներին մեղադրում են հակամարտություն հրահրելու մեջ։

Նախկինում քրդերն ու կառավարական ուժերը Հասաքայում համագործակցում էին «Իսլամական պետության» դեմ պայքարում։

Back to top button