Հասարակություն

Վերաքննիչ դատարանը հետաձգել է Անդրիաս Ղուկասյանի և Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցերի քննությունը

andreas xukasyanԱյսօր Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցի քննությունը։

Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Նիստից հետո պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողներին փոխանցեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող պաշտպանյալին դատարան չէին բերել, իրենք միջնորդեցին դատարանին՝ ապահովել Արամ Մանուկյանի ներկայությունը, ինչից հետո դատավորը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստն ու այն անցկացնել նրա ներկայությամբ։

Դատական նիստը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի՝ օգոստոսի 23-ին։

Վերաքննիչ դատարանը նաև հետաձգեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցի քննությունը։

Ղուկասյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը նիստը հետաձգելու մասին միջնորդություն ներկայացրեցին դատարանին՝ նշելով, որ ցանկանում են որպեսզի Ղուկասյանը նույնպես մասնակցի նիստին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ առավոտյան։

Back to top button