Հասարակություն
Հիվանդանոցից դուրս է գրվել վերջին տուժածը
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով վերջին տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից: Իր ֆեյսբուքյան էջում ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը գրել է. «Երեկ երեկոյան «Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժում ստացող վերջին տուժածը»: