Սպորտ

Բարսելոնան նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը

spainԻսպանիայի Սուպերգավաթի համար երկրորդ խաղում կատալոնական «Բարսելոնան» երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Սեւիլիայի» դարպասն ու նվաճել տիտղոսը։
Առաջին խաղակեսի միակ գնդակը 10-րդ րոպեին խփել է Արդա Թուրանը։ Ընդմիջումից հետո թուրք կիսապաշտպանը կրկնապատկել է «կապտանռնագույնների» առավելությունը։ 55-րդ րոպեին Լիոնել Մեսսին հաշիվը դարձրել է 3։0։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս հաղթել էր 2։0 հաշվով։
Աղբյուր` armsport.am
Back to top button