Քաղաքական

Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր

karenghazaryan
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Բելառուսի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է բելառուսական պատվիրակության և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության ընդլայնված կազմով  հանդիպումը: Ընդլայնված կազմով հանդիպումից զատ Հայաստանի եւ Բելառուսի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները անցկացրել են դեմ առ դեմ հանդիպում, որից հետո Սեյրան Օհանյանն ու Անդրեյ Ռավկովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարությամբ են հանդես եկել:

 

Բելառուսի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անդրեյ Ռավկովի պաշտոնական այցը պլանային է: Այս մասին տեղեկացրեց մեր երկրի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս այցի ընթացքում մենք, բնականաբար, քննարկեցինք երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Բնականաբար մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակի հարցերի շուրջ՝ հատկապես ուշադրության արժանացնելով մեր տարածաշրջանը: Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում, կարելի է ասել, որ շատ բարդ է եւ նման այցերն ունեն հատուկ նշանակություն իրականացնելու համար մի շարք միջոցառումներ, որոնք տրականացվում են համատեղ պլանավորմամբ։  Եվ բնականաբար մենք ուշադրություն դարձրեցինք այն ծրագրերի իրականացմանը, որոնք նախատեսված են 2016 թվականի համար»:

2016 թվականը մեզ համար շատ լարված է եւ լեցուն տարբեր միջոցառումներով՝ հավելեց Սեյրան Օհանյանը՝ կարծիք հայտնելով նաեւ, որ եւ՛ համատեղ ռազմական օպերատիվ պատրաստվածությունը, ե՛ւ փորձի փոխանակումը, ե՛ւ տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ բոլոր հարցերով փոխըմբռնմամբ, թե՛ Բելառուսի, թե՛ Հայաստանի զինված ուժերի շինարարությունը կբերի նրան, որ մենք, իսկապես, կարող ենք ասել, որ մեր համագործակցությունը գտնվում է  շատ բարձր մակարդակի վրա, դինամիկ զարգանում է եւ մեզ մոտ չկան միջոցառումներ, որոնք չեն իրականացվում:

Բնականաբա, Բելառուսի պաշտպանության նախարարի այցը մեր հարաբերությունների զարգացմանը կտա որոշակի խթան՝ շեշտեց Սեյրան Օհանյանը՝ շնորհակալություն հայտնելով բելառուս գործընկերոջն այս այցի համար եւ մաղթելով, որ համատեղ ծրագրերն իրականացվեն բարձր մակարդակով: Բելառուսի պաշտպանության նախարարն առաջին անգամ է Հայաստանում: Ասաց, որ Հայաստանից եւ հայ ժողովրդից տպավորությունները բարի են ու լավ: Անդրեյ Ռավկովի խոսքով՝ այս հանդիպումն էլ միայն երկու ժողովուրդների բարեկամության եւ երկու գերատեսչությունների ու երկրների սերտ հարաբերությունների եւ համագործակցության վկայություն չէ:

«Բոլոր հարցերը, որոնք առաջացել են, առաջանում են եւ կառաջանան, իսկ մենք  խնդիրների լուծմամբ ենք առաջ շարժվում, բնականաբար դրանք լուծելու ենք շատ կարճ ժամկետներում,  ինչի մասին էլ մենք խոսեցինք նաեւ մեր երկկողմ հանդիպման ժամանակ»:

Այսօր մենք խոսում ենք այն մասին, որ զինված ուժերի երկկողմ համագործակցության շրջանակներում, հանձին պաշտպանության նախարարությունների, ծրագրած բոլոր համատեղ աշխատանքներն իրականացվում են՝ հավելեց Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը՝ վստահություն հայտնելով, որ միշտ է այդպես լինելու:

Back to top button