Հասարակություն

Նախօրեին վթարի ենթարկված զինծառայողների մի մասին վաղը հոսպիտալից դուրս կգրեն

arminegevorgyan

Նախօրեին Երեւան- Սեւան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում զինվորներ տեղափոխող Sadko մակնիշի բեռնատարի կողաշրջման հետեւանքով տուժած բոլոր 17 զինծառայողներն էլ այժմ շարունակում ենք ստացիոնար բուժումը։

Զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժական ծառայության պետ Գեւորգ Ոսկանյանը լրագրողներին այսօր հայտնեց, որ նախատեսված է վաղը դուրս գրել 9 զինծառայողի։

Երկու տուժած, որոնք ունենք կոտրվածքներ, վիրահատության կարիք ունեն։ Ազդրի կոտրվածքով զինծառայողը վաղը կենթարկվի վիրահատության՝ ասել է Գեւորգ Ոսկանյանը

Back to top button