Միջազգային

Ռուսաստանը Սիրիայում գրոհայիններին հարվածում է Իրանի տարածքից

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար Իրանը պատրաստ է Ռուսաստանին տրամադրել իր ռազմա- արտադրական ողջ ներուժն ու ռազմական օբյեկտները՝ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամհանին։

Իրանը ոգեւորված է ահաբեկչության դեմ պայքարի գործում Ռուսաստանի հետ համագործակցությունից, այս համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում՝ իրանական ԻՌՆԱ գործակալությանն ասել է Շամհանին։

Այս հայտարարությունը հետեւել է այն հաղորդումներին, որ ռուսական Ту-22М3 եւ Су-34 ռմբակոծիչները Իրանից՝ Համադան օդանավակայանից, են թռչել Սիրիա՝ հարվածներ հասցնելով գրոհայինների դիրքերին։ Սա առաջին դեպքն է, երբ ռուսական օդուժը Սիրիայում ռազմական գործողությունների համար օգտագործել է իրանական տարածքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռմբակոծիչները ոչնչացրել են սպառազինությունների հինգ խոշոր պահեստ, կառավարման երեք կետ եւ գրոհայինների պատրաստման ճամբար։

Back to top button