Հասարակություն

Հայաստանը 60-րդն է աշխարհի ինովացիոն երկրների վարկանիշում

Հայաստանը 60-րդն է աշխարհի ինովացիոն երկրների վարկանիշում։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Global Innovation Index-ում։

Առաջին հորիզոնականը վարկանիշում զբաղեցնում է Շվեյցարիան, երկրորդը՝ Շվեդիան, երրորդը՝ Մեծ Բրիտանիան, չորրորդը՝ ԱՄՆ-ը։ Առաջատարների հնգյակը եզրափակում է Ֆինլանդիան։ Վարկանշային աղյուսակը եզրափակում է Եմենը։

Մեր երկրի հարևաններ Վրաստանը 64-րդ, Թուրքիան՝ 42-րդ, Ադրբեջանը՝ 85-րդ, Իրանը 78-րդ տեղում են։

Վարկանիշը կազմվել է մի քանի ցուցանիշների վերլուծության հիման վրա։ Մասնավորապես, վելուծվել է ներդրումների մակարդակը հետազոտություններում և գիտատեխնիկական մշակումներում, ինչպես նաև ինովացիոն գաղափարաների ներդրումը, ինչը, հետազոտողների կարծիքով, առանցքային է տնտեսական աճի համար։ Վերլուծվել են նաև ծախսերը կրթության վրա, ենթակառուցվածքի զարգացման մակարդակը։

Global Innovation Index ամենամյա հետազոտության արդյունքները, որն անցկացնում են Կորնելի համալսարանը, էկոնոմիկայի INSEAD համալսարանը (Ֆրանսիա) ու ՄԱԿ-ին կից Մտավոր սեփականության համաշխարհաին կազմակերպությունը, հրապարակվում են արդեն 9-րդ անգամ։ Հետազոտության օբյեկտ են հանդիսանում 128 երկրների տնտեսական և ինովացիոն ձեռքբերումները։

Կարդացեք նաև

Back to top button