Ցեղասպանություն 100Քաղաքական

ՀԱՊԿ ՊՆ խորհրդի նիստի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներն օգոստոսի 16-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ հայտարարության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ հանդիպումների ձևաչափը «յուրահատուկ հնարավորություն է քննարկելու ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում ու հստակեցնել հետագա աշխատանքը ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչը մենք արեցինք օրակարգի շրջանակներում»։

Սեյրան Օհանյանը նաև տեղեկացրել էր, որ հարցերի մի մասը կապված էին կոալիցիոն ռազմարդյունաբերության զարգացման ու ռազմատեխնիկական արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմական համագործակցության կատարելագործման, հակաօդային պաշտպանության հետ։

Back to top button