ԿարևորՔաղաքական

Կայացավ ՀԱՊԿ ՊՆ խորհրդի հերթական նիստը (լուսանկարներ)

տեղադրված՝ 12.39

լրացված՝13.39

karenghazaryan
Երևանում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստն անցկացվել է ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահության շրջանակներում: Ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ հայտարարության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ քննարկվել են հրատապ հարցեր՝ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում:

 

 

Հանդիպումների ձևաչափը յուրահատուկ հնարավորություն է քննարկելու ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում՝ զլմների համար հայտարարության մեջ շեշտեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով, հաշվի առնելով այդ ամենը, հստակեցվել է նաեւ հետագա աշխատանքը ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչը ՀԱՊԿ անդամ երկների պաշտպանության նախարարները արել են խորհրդի հերթական նիստի օրակարգի շրջանակներում:

Հարցերի մի մասը կապված էին կոալիցիոն ռազմարդյունաբերության զարգացման ու ռազմատեխնիկական արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմական համագործակցության կատարելագործման եւ  հակաօդային պաշտպանության ոլորտում գիտահետազոտական բազային հաստատությունների կազմավորման հետ՝ փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարը։

Սեյրան Օհանյանը նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստի նախօրեին:

Back to top button