Միջազգային

ՄԱԿ-ի ղեկավարի դերում ցանկանում եմ կին տեսնել. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ինքն անձամբ կցանկանար կնոջ տեսնել կազմակերպության ղեկավարի պաշտոնում՝ հայտնում է Associated Press-ը։

Պան Գի Մունի պաշտոնավարման ժամկետն ավարտին կմոտենա 2016 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նրա խոսքով՝ եկել է ժամանակը, որպեսզի ՄԱԿ-ի ղեկին առաջին անգամ կին լինի։

«Մենք բազմաթիվ առաջադեմ կին առաջնորդներ ունենք ազգային կառավարություններում կամ այլ կազմակերպություններում, կամ նույնիսկ գործարար շրջանակներում, քաղաքացիական հասարակություններում։ Պատճառ չեմ տեսնում, թե ինչու չի կարող այդպես լինել ՄԱԿ-ում»,- ասել է նա։

Ներկայումս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է 11 մարդ, որից 5-ը կանայք են։

Back to top button