Քաղաքական

Լևոն Մնացականյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը

Օգոստոսի 15-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության զարգացումներին:

Back to top button