ԿարևորՍպորտ

Հայաստանի առաջին մեդալը Ռիոյում. Սիմոն Մարտիրոսյան`oլիմպիական փոխչեմպիոն (լուսանկարներ)

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Ինչպես հայտնում են  ՀԱՕԿ լրատվության բաժնից, պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը` առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետև, գլխավերևում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` Մարտիրոսյանը չբարձրացրեց 195 կգ։Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 225 կգ-ից, հետո  բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդ էր։Սահմանվեց նաև օլիմպիական ռեկորդ` 237 կգ բարձրացրեց ուզբեկ մարզիկը։
5712 5697 1234

Back to top button