Սպորտ

Արոնյանը 2-րդ տեղում է «Sinquefield-cup»-ում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենտ Լուիս քաղաքում Սինգֆիլդի գավաթի (Sinquefield-cup) վերջին տուրում ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ՝ մրցաշարի արդյունքներով կիսելով 2-5 տեղերը Տոպալովի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, իսկ լրացուցիչ ցուցանիշներով (անձնական վարկանիշ) գրավել է երկրորդ տեղը:

Սուպերմրցաշարը հաղթել է ամերիկացի Ուելսի Սոն: 6-րդ տեղն է գրավել ամերիկացի Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 7-րդ տեղն է գրավել, չինացի Լիրեն Դինգը՝ 8-րդ, ռուսաստանցի Պետեր Սվիդլերը՝ 9-րդ, հոլանդացի Անիշ Գիրին՝ 10-րդ:

Կարդացեք նաև
Close
Back to top button