Սպորտ

«Ռիո-2016». Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում մեկնարկի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Առաջինը պայքարի մեջ է մտել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, ով մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով զիջել է բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Ջուլֆալակյանը հնարավորություն կունենա պայքարել սփոփիչ գոտեմարտերում:

Back to top button