Սպորտ

«Ռիո-2016».Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 7-րդն է

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը կայացավ մարմնամարզության առանձին գործիքների` նժույգթափերի վարժության եզրափակիչը։

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, հավաքելով 14.933 միավոր, ընդհանուր հաշվարկում գրավեց 7-րդ տեղը։

Այս ձևում Օլիմպիական չեմպիոն դարձավ Մաքս Վիտլոկը Մեծ Բրիտանիայից։

Մերդինյանի ելույթին հետևում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։

Back to top button