ՀասարակությունՏեսանյութեր

Մոսկվայում հայաստանցի մայրը հրաժարվել է 4 ամսական երեխայից

erexaՄոսկվայում հայաստանցի մայրը հրաժարվել է երեխայից և թողել նրան հիվանդանոցում: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ ՌԴ Մոսկվայի Կոլովինսկի երեխաների կլինիկական հիվանդանոցում հայազգի մի նորածին է մնացել առանց խնամքի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նորածնի մայրը, որը ՀՀ քաղաքացի է, դիմում էր ներկայացրել Մոսկվա քաղաքի առողջապահության դեպարտամենտի երեխաների կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենին՝ հրաժարվելով երեխայից:

Ըստ աղբյուրի, համալիր աշխատանքի շնորհիվ քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, առանց խնամքի մնացած նորածինն ի վերջո օգոստոսի 12-ին տեղափոխվել է Հայաստան:

Back to top button