Հասարակություն

Ինչ օգտագործել եւ ինչպես օգտագործել ամառային տապին

aidaavetisyan

 

Ամռան այս շոգ ամիսներին օգտագործել ավելի քիչ կոնսերվացված ապրանքներ ու  ճարպային  կերակուրներ, ուշադիր կարդալ ապրանքների պիտակները։ Սրանք  Սպառողների ազգային ասոցիացիայի  նախագահ Մելիտա Հակոբյանի՝ թունավորումներից հնարավորինս խուսափելու խորհուրդներն են։ Նա առաջարկում է ամռան տոթին շատ հեղուկներ օգտագործել՝ հատկապես տանը պատրաստված։ Օրինակ թանը դրսից գնելը  վտանգավոր է՝ ասում է Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա  Արիստակեսյանը:

Սպառողների  իրավունքների  պաշտպանությամբ զբաղվողները դժգոհում են նաև   հանքային ջրերի  գովազդում եղած սխալ խորհուրդներից։ Երբ հորդորում են սեղանի բուժիչ ջուրը խմել  անսահմանափակ քանակությամբ՝ ճիշտ չէ, ասում է  Մելիտա Հակոբյանը: «Այդքան խմել չի կարելի։ Ինչքան էլ ջերմուկը համարվում է  բուժիչ ջուր պետք է խմբեն նրան, ովքեր դրա կարիքն ունեն եւ խմեն չափով»,- ասում է։

Մելիտա Հակոբյանն անդրադարձավ նաև վերջին օրերին աղմուկ բարձրացրած մեկ այլ թեմայի: Երևանյան տարբեր խանութներում ու սուպերմակետներում սկսել են  պոլիէթիլենային  տոպրակները վաճառվել: Սպառողների իրավունքների պաշտպանը նշում է՝ խանութպաններն  այդ քայլին են գնացել իբր շրջակա միջավայրի  մաքրությունը պահպանելու համար: «Բոլոր երկրներում դա կիրառվում է, սակայն այլընտրանքային ինչ եք առաջարկում: Այսինքն՝ փողը տուր՝ տոպրակը տամ: Դու ինձնից փող ես վերցնում, բայց  տոպրակը տալիս ես»:

Ինչպես տարբեր երկրներում է  արվում,  այստեղ էլ պետք է  այդ կերպ պայքարեն շրջակա միջավայրի  աղտոտվածության դեմ՝ առաջարկելով այլընտրանքային ճանապարհ՝ թղթե տոպրակներ: «Ս ուղղակի սպառողին շորթելու, սպառողից  ավել գումար  վերցնելու  մեկ այլ ճանապարհ է»:

Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա  Արիստակեսյանն էլ իր հերթին  շրջակա միջավայրի  մաքրության պահպանման համար  առաջարկում է  մեկ այլ ճանապարհ, որը շահավետ է  և՛ սպառողների, և՛  արտադրող ընկերությունների համար: Ինչպես խորհրդային տարիներին էին ապակյա տարաները գումարով հետ վերադարձնում  խանութ, այնպես էլ այսօր նույնն անել  պլաստմասայի և  ապակե տարաների  դեպքում։

Back to top button