Միջազգային

Էրդողանը դժգոհ է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ն անտարբերությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել գերմանական «RTL» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է Եվրամիության-Թուրքիա հարաբերություններին, հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին և մի շարք այլ կարևոր հարցերի:

Նշելով, որ ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատակացումը շատ կարևոր է, Էրդողանը ընդգծել է, որ ցավոք Եվրոպան իր խոստումը չկատարեց:

Խոսելով հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին, Թուրքիայի նախագահը ասել է, որ Եվրոպան չաջակցեց Թուրքիային, այդ ծանր իրավիճակում: Նա մտահոգիչ է համարել այն փաստը, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո ոչ մի եվրոպական երկրի ղեկավար չի այցելել Թուրքիա: Էրդողանը հիշեցրել է, որ մինչ այժմ Թուրքիա են այցելել միայն Եվրախոհրդարանի գլխավոր քարտուղարը, Քաթարի արտաքին գործերի նախարարը և մեկ եվրոպացի նախարար:

Նա, կրկին խոսելով Թուրքիայում մահապատժի վերականգման մասին, ասել է, որ եթե Թուրքիայի խորհրդարանը նման որոշում ընդունի, ապա ինքը կվավերացնի դա:

Էրդողանը վերջում նաև խոսել է Թուրքիա-ՆԱՏՕ և Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններից: Նա իր դժգոհությունն էլ արտահայտել, որ ՆԱՏՕ-ն աչք է փակում թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հարցում:

«ՆԱՏՕ-ն չպետք է միայնակ թողնի իր անդամին: Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ է ՆԱՏՕ-ն մեր կողքին լինելու»:

Ռուս-թուրքական լարված հարաբերություններում սկսված կարգավորման գործընթացը ըստ Էրդողանի՝ երկու երկրների միջև բացեց նոր էջ՝ ռազմական, քաղաքական, մշակութային, տնտեսական ոլորտներում համագործակցելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
Back to top button