Սպորտ

«Ռիո-2016». Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 3 մարզիկներ

Այսօր` օգոստոսի 12-ին Ռիո դը Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում ասպարեզ դուրս կգան Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներ:
Ծանրամարտի տղամարդկանց 85 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Առաքել Միրզոյանը: Կանանց մրցումների 75 կգ քաշային կարգում իր ելույթները կսկսի Սոնա Պողոսյանը:

Տղամարդկանց մրցաշարը կսկսվի Երևանի ժամանակով 17:00-ին, իսկ կանանցը` 19:30-ին:
Լողի կանանց 50 մետր ազատ ոճի մրցմանը կմասնակցի Մոնիկա Վասիլյանը: 20-ամյա հայ լողորդուհին ընդգրկված է որակավորման փուլի 5-րդ ութնյակում, որի մրցելույթը կկայանա ժամը 20:14-ին:

Back to top button