Սպորտ

«Ռիո-2016». Լողորդ Վահան Մխիթարյանը 47-րդ հորիզոնականը զբաղեցրեց

Ռիո դը ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի շրջանակում շարունակվում են լողի մրցումները:

50 մետր ազատ ոճում Հայաստանը ներկայացնում էր Վահան Մխիթարյանը:

Օլիմպիադայի բացմանը մեր երկրի դրոշակակիրն ընդգրկված էր 6-րդ ենթախմբում:

Վահանը մրցատարածությունը հաղթահարեց 23.50 վայրկյանում: Ենթախմբում Վահանի արդյունքը 7-րդն է (8 լողորդներից): Ութնյակում հաղթեց Հոնկոնգը ներկայացնող Ջեոֆրեյ Չեան, ով տարածությունը հաղթահարեց 22.46 վայրկյանում:

Ընդհանուր պայքարում Վահանը 85 լողորդների մեջ զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը: Հաջորդ փուլ են անցնում 1-16 հորիզոնականները զբաղեցրած լողորդները:

Լավագույն արդյունքն է ցույց տվել ուկրաինացի Անդրեյ Գովորովը, ումից Վահանը հետ է մնացել 2.01 վայրկյանով:

Աղբյուր` armsport.am

Back to top button