Վերլուծական

Օջալանը ո՞ղջ է, թե՞ սպանված. քրդերին, այդ թվում եւ Հայաստանի, հետաքրքրում է այս հարցը

sonahakobyan

Հայաստանի քրդական ազգային խորհուրդը և Քուրդիստան կոմիտեն այսօր անդրադարձել են Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև պատերազմական այդ շրջանում  քրդերի վիճակին: Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը խոսելով քուրդ ժողովրդի հաջողությունների և ազատագրված տարածքների մասին։ Միաժամանակ նշել է, որ իրենց շարունակում է անհանգստացել  քուրդ ժողովրդի առաջնորդ Օջալանի վիճակը: Քրդերը չգիտեն, արդյոք նա ո՞ղջ է, թե՞ սպանված:

 

Իսլամիստների դեմ պայքարում Սիրիայի քրդերը գնալով ավելի փորձառու են դառնում եւ հզորանում են, Սիրիայի քրդական բանակը գրեթե ամբողջությամբ Մանբիջ քաղաքից դուրս է շպրտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին՝ ազատագրելով տարածքներ և բնակավայրեր՝ այսօր թուրք-սիրիական սահմանին ծավալվող երկամսյա իրադարձություններին անդրադառնալով  ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

«Այս 70 օր է սիրիական քրդական բանակը Մանբիջ քաղաքի  շրջակայքում ազատագրել է 120 գյուղ: Երկու օր առաջ Սիրիայի քրդական համայնքը հայտարարեց, որ Մանբիջ քաղաքը, որն ունի 150 հազարանոց բնակչություն, ազատագրվել է և գտնվում է քրդական կազմավորումների հսկողության տակ»։

Ռազմավարական նշանակություն ունեցող այս քաղաքը  գտնվելով թուրք-սիրիական սահմանին՝ նաև տարանցիկ ճանապարհ էր Թուրքիայից Սիրիա ներթափանցող ահաբեկչական զինյալների համար։ Այսօր արդեն այդ ճանապարհը փակվել է, ինչը մեծ զայրույթ է առաջացրել թուրքական իշխանությունների մոտ: «Ծանր վիճակ է և Թուրքիայի, և Էրդողանի համար:  Նրանք գնալով կորցնում են իրենց ազդեցությունը Սիրիայի քրդերի վրա: Թուրքիայում  տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, որը չպսակվեց հաջողությամբ: Հեղաշրջման պլանում նախատեսված է եղել ոչնչացնել Էրդողանին: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ ծրագրի մեջ նախատեսվում էր սպանել նաև Իմրալի բանտում գտնվող մեր քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլա Օջալանին»։

Հեղաշրջման ծրագիրն իհարկե ձախողվեց, բայց քուրդ ժողովրդի մեջ լուրջ կասկածներ կան, արդյո՞ք իրենց առաջնորդ Օջալանն այժմ ո՞ղջ է, թե՞ սպանված: Այժմ քուրդ ժողովուրդն ամբողջ աշխարհում ցույց է անում պահանջելով որևէ տեղեկություն ստանալ առաջնորդի ողջ լինելու մասին՝ ասում է Հասանովը: Ավելին՝ եթե Թուրքիան շարունակի լռել՝ Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Ջեմիլ Բայիկը սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Թուրքիայի դեմ՝ նշեց Կնյազ Հասանովը:

Օջալանի վիճակով խիստ անհանգստացած է նաև Հայաստանի քրդական համայնքը: Քուրդիստան կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանն իր հերթին ավելացրեց, որ եթե Օջալանին մի բան պատահի՝ ոտքի կկանգնեն համայն աշխարհի քրդերը, ինչը մեծ իրարանցում կառաջացնի ողջ աշխարհում:

Քուրդ ժողովուրդը գերտերություններին կոչ է անում ոտքի կանգնել և սատարել քուրդ ժողովրդին: Քրդերին անհրաժեշտ է համոզվել, որ իրենց առաջնորդը է ողջ է:

Back to top button