ԿարևորՀասարակություն

«Ոչ բռնությանը». լրագրողների բողոքի ակցիան Ազատության հրապարակում

sonahakobyan

Ազատության հրապարակի այսօրվա ցուցարարները լրատվամիջոցների ներկայացուցիչներն են, բազմաթիվ լրագրողներ։ Բողոքի ակցիան նախաձեռնել են հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ։ Ընթերցվեց հայտարարություն եւ կազմակերպվեց ստորագրահավաք։ Հայտարարությամբ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ կոչ են անում «Ոչ» ասել բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին։

Այստեղ է նաեւ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը որպես կանոն խոչընդոտվում է ինքնաբերաբար ցույցերի եւ ակցիաների ժամանակ։ Նա կոնկրետ լրագրողների բռնության ենթարկելու միտում չի նկատել, միայն նշեց, որ որոշ դեպքերի առնչությամբ քերական գործ է հարուցվել, կատարվում է քննություն։

Այսօր տարածված հայտարարության մեջ շեշտվում է, որ «լրագրողական դաշտում կա վճռականություն համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար»։ Նաեւ նշվում է, որ «ներողությունը բավարար չէ, անհրաժեշտ են գործնական եւ տեսանելի քայլեր»։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Back to top button