Հասարակություն

«Տանկային բիաթլոն-2016» մրցույթի «Էստաֆետ» փուլին Հայաստանը զիջել է միայն Չինաստանին

«Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի կիսաեզրափակիչի «Էստաֆետի» առաջին մրցափուլի ընթացքում օգոստոսի 9-ին Չինաստանի, Ղրղզստանի, Անգոլայի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ մրցել են ՀՀ զինված ուժերի տանկային երեք անձնակազմերը՝ հայտնում են ՊՆ- ից։

Հայ տանկիստները ընդհանուր թիմային հաշվարկով մրցուղին անցել են 2 ժամ 13 րոպե 55 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:

Մրցափուլի առաջատարն է Չինաստանի զինված ուժերի հավաքական թիմը, որը մրցուղին անցել է 1 ժամ 45 րոպե 55 վայրկյանում:

«Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն «Էստաֆետի» երեք մրցափուլերի վերջնական ընդհանուր հաշվարկով  լավագույն ցուցանիշներ գրանցած չորս հավաքական թիմերը: «Տանկային բիաթլոն-2016»-ի միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա օգոստոսի 13-ին:

Back to top button