Միջազգային

ԻՊ- ից հետ է գրավվել Մանբիջը

Քուրդ եւ արաբ ապստամբներին միավորող Ընդդիմադիր միությունը ԱՄՆ աջակցությամբ հսկողություն է սահմանել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Մանբիջ քաղաքի նկատմամբ, որը գտնվում է Սիրիայի հյուսիս- արեւելքում՝ Թուրքիայի հետ սահմանին։

Մանբիջի համար մարտերը շարունակվել են մոտ երկու ամիս։ «Իսլամական պետությունն» այն իր հսկողության տակ է պահել երկու տարուց ավելի։ «Ռոյթերին» Ընդդիմադիր միության ներկայացուցիչ Շարֆան Դարվիշը հայտնել է, որ քաղաքի համար մարտերը դեռ շարունակում են, քանի որ որոշ ահաբեկիչներ մնացել են Մանբիջի կենտրոնում, սակայն ԻՊ մարտիկները գործնականում դուրս են մղվել քաղաքից։

Մանբիջը ԻՊ համար կարեւոր հանգուցակետ էր իրենց «մայրաքաղաք» Ռաքայի եւ Հալեպ նահանգում իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանների միջեւ։

Back to top button