Հասարակություն

ՔԿ նախագահը ծառայողական քննություն է նշանակել Կյուրեղյանների մորը բերման ենթարկելու դեպքով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Երևանի քննչական վարչությունում ուսումնասիրվել է  ապօրինի սառը զենք կրելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը՝ հայտնում են Քննչական կոմիտեից։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության։  Քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է ծառայողական քննություն նշանակել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ։

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ Նվարդ Բիլյանն այսօր առավոտյան բերման  էր ենթարկվել Մաշտոցի ոստիկանության բաժին՝ առանց նախապես ծանուցելու: Նրան մեղադրել էին սառը զենք պահելու մեջ։ Նվարդ Բիլյանը ավելի ուշ ազատ էր արձակվել ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների պահանջից հետո։

Back to top button