Հասարակություն

«Հիմնադիր խորհրդարանի» ծեծի ենթարկված անդամը հիվանդանոցից դուրս է գրվել

Երեկ գիշեր երեք անծանոթների կողմից դաժան ծեծի ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանի առողջական վիճակը նորմալ է, նա դուրս է գրվել հիվանդանոցից`Tert.am-ին պատմել է տուժածի հայրը` Կարեն Աղլամազյանը:

«Քանի որ ինքը պետք է ուշ գար, ես ասացի՝ գնամ իրեն դիմավորեմ։ Մեքենայով իջավ, մոտեցանք մեր շենքին, եկան, խոսակցություն բացեցին աղջկա հետ կապված, յանի… Դե մի բանից պետք է սկսեին… ու միանգամից կպան… Ես մեկին էի քաշում էի, մյուսն էր խփում, հետո էն երկուսը… Ես էլ չգիտեի՝ ինչ անել»,-պատմել է  հայրը (մանրամասները՝ այստեղ

Back to top button