Միջազգային

Հարրձակում Լոնդոնում. կա 1 զոհ եւ 5 վիրավոր

Դանակով զինված անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա Լոնդոնի կենտրոնական մասում։ Զոհվել է 1 մարդ, առնվազն 5-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Լոնդոնի ոստիկանությանը։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ հարձակման համար ձերբակալվածը ակնհայտ հոգեկան շեղում ունի: Հայտնել է Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչը։

«Ձերբակալված է 19-ամյա երիտասարդ. ներկայումս նա քննչական մեկուսարանի հիվանդանոցում է: Նախնական տվյալներով՝ հոգեկան շեղումն է դարձել այդ միջադեպի գործոններից մեկը, և դա հետաքննության հիմնական գիծն է»,- ասված է ոստիկանության հայտարարությունում։

Back to top button