ՀասարակությունՏեսանյութեր

Հայազգի տղամարդը Սոչիում 3 տարեկան երեխային փրկել է երկաթուղային վթարից (տեսանյութ)

Սոչիի հայազգի բնակիչ, երկաթուղային համակարգի անվտանգության աշխատակից Արսենի Ղազարյանն ու նրա գործընկերը՝ Ալեքսանդր Սեմիգլազովը, Սոչիում 3 տարեկան երեխային փրկել են երկաթուղային վթարից:

Նրանք նկատել են ռելսերի վրա զբոսնող երեխային և հասցրել նրան հեռացնել այնտեղից բեռնատար գնացքի մոտենալուց վայրկյաններ առաջ։

Life.ru-ի փոխանցմամբ՝ միջադեպի վայրից ոչ հեռու հանգստացողների ճամբար կա: Տղան մոր հետ ծովափ էր եկել ուրիշ շրջանից:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, Աշե կայարանի մոտ։

Back to top button