Միջազգային

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունը՝ նախարարների կաբինետի թարմացման նախաշեմին, չորեքշաբթի  հրաժարական է տվել, հայտնում է РИА Новости-ն:

Նոր նշանակումների մասին շուտով կհայտարարի վարչապետ Սինձո Աբեն:

Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իր պաշտոնում կշարունակի մնալ երկրի ԱԳՆ ղեկավար Ֆումիո Կիսիդան, սակայն պաշտպանության նախարար կդառնա կին՝ Տոմոմի Ինադան:

Սպասվում է, որ ֆինանսների նախարար Տարո Ասոն ևս չի լքի պաշտոնը:

Առևտրի նախարար է նշանակվելու նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Հիրոսիգե Սեկոն, իսկ ԱԳՆ-ի նախկին ղեկավար Կացուտոսի Կանեդան կզբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը:

Back to top button