Քաղաքական

Ալեւին վստահել պետք չէ. քաղաքագետը դեմ է անգամ փոխզիջումներին

annanazaryan

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ քաղաքական գործիչներից նրանք, ովքեր չկանգնեցին ժողովրդի կողքը 14- օրյա լարված շրջանում, քաղաքական դիակներ են:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին անդրադառնալով՝ նա նաև հստակեցրեց, որ խոստումների ժամանակն անցել է ու եկել է գործելու ժամանակը:  Քաղաքագետը կոչ արեց ուսումնասիրել երկու սպանությունները, պարզել, թե ովքեր են դրանք իրականացրել։

Ցուցարարների դեմ դաժանություն դրսևորած ոստիկանների մի մասին նա առաջարկեց դատապարտել, մյուս մասին ուղարկել առաջնագիծ՝ նույն դաժանությամբ  հակառակորդի դեմ պայքարելու համար, իսկ «Սասնա ծռերի» համար էլ բաց դատավարություն պահանջեց:

Եվ ամենագլխավորը՝  ղարաբաղյան խնդրում  Ստեփան Գրիգորյանի կարծիքով պետք չէ գնալ անգամ փոխզիջումների։ Ալիևին վստահել պետք չէ, նրա խոստումները հավատ չեն ներշնչում, քանի որ մինչ այժմ որևէ  համաձայնություն չի կատարվել՝ ասաց։

Back to top button