Հասարակություն

Շուրջ 3300 շահառուի սպասարկող ծրագրերում մի շարք թերություններ են բացահայտվել

arminegevorgyan
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը և «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակը օրերս  ներկայացրել են «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատման արդյունքները:  Շուրջ 3300 շահառուի սպասարկող ծրագրերում բացահայտվել են մի շարք թերություններ:

 

Շուրջ 3300 շահառուի սպասարկող ծրագրերում բացահայտվել են մի շարք թերություններ: Ուսումնասիրության  հիմքում  եղել են կենսաթոշակային տարիքի հասած և խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներն  ու 18 տարեկանից բարձր հաշմանդամները: Չնայած տնային պայմաններում խնամքի ծառայությունների ոլորտում իրականացվում է արդիականացման  պետական ծրագրեր, սակայն ծրագրերին  հատկացվող միջոցները բավարար չեն շահառուներին որակյալ և ամբողջական ծառայություններ մատուցելու համար:

Տեղեկացնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն երկու տարի է ներդրել է մի նոր՝ մոնիթորինգային ծառայության համակարգ:

Աշխատանքի և Սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը, ով նորաստեղծ համակարգի ղեկավարն է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ կան մեխանիզմներ, ոլորտը պահել վերահսկողության տակ, բայց համապարփակ հետազոտությունը  իրականացնելը շատ կարևոր է՝ բոլոր բացերը ընդգրկելու և հասկանալու համար:

Նշենք, որ տարածքներում գործող հասարակական կազմակերպությունները, որոնք հանդիսանում են համագործակցող ցանցի ներկայացուցիչները  օգնում են գույքագրել շահառուների խնդիրներն ու թիրախային սպասարկում տրամադրել նրանց:  «Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ  միայնակ տարեցների և  հաշմանդամների սոցիալական սպասարկումը տնային պայմաններում չափազանց կարևոր ու անհրաժեշտ է:

Նա նաև մատնանշեց, որ սոցիալական ծառայողների թիվը չի բավականացնում սպասարկելու բոլոր շահառուներին, և սա ևս խնդիր է:

Նկատենք, որ «Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակի  կողմից  իրականացված նախորդ հետազոտությունը, որը վերաբերում է նպաստների համակարգի հասցեականությանը, բավական լուրջ արձագանք գտավ Աշխատանքի ու սոցիալական նախարարությունում, որի արդյունքում տեղի ունեցավ երկխոսություն:

Ստեղծվեց  աշխատանքային խումբ, որում ընդգրկվեցին  նախարարության  և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչները: Մարգարիտա  Հակոբյանի դիտարկմամբ,  այսօր Հայաստանում աղքատության բարձր ցուցանիշ ունենք, մինչդեռ բյուջետային միջոցները թույլ են տալիս 5 անգամ կրճատել ծայրահեղ աղքատությունը:

Back to top button